30/07/2016 18:54
Աշոտ Ահարոնյան. ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցից 30-ամյա ոստիկան է սպանվել
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել, Facebook-ի իր էջում այս մասին գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.
«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: