30/07/2016 01:07
Ոստիկանություն. Լրագորղների հետ կապված բոլոր միջադեպերը կքննվեն
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների ու ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածքներ են ստացել կամ ծեծվել Ազատություն ռ/կ-ի, 1in.am-ի, Արմենիա հեռուստաընկերության լրագրողներ:
Վիրավորում է ստացել նաև ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը: