30/07/2016 01:35
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 վիրավոր
Սարի թաղում տեղի ունեցած բռնությունների հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 վիրավոր, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոց վիրավորները տեղափոխվել են հիմնականում վերջույթների վնասվածքներով:
«Հիվանդանոց է տեղափոխվել 2 լրագրող և 2 ոստիկան, մնացածը քաղաքացիներ են»,- ասել է Գագիկ Մանուկյանը:
Նա տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխվել են նաև աչքի վիրավորում ստացած քաղաքացիներ:
«Այս պահին տուժած քաղաքացիներից մեկի աչքն են վիրահատում»,- եզրափակել է խոսքը նա: