30/07/2016 00:20
Մոտ 30 տուժած է տեղափոխվել հիվանդանոցներ Խորենացիում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացնում է, որ բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին: