31/07/2016 12:52
ԵԱՀԿ-ն բոլոր կողմերին կոչ է անում չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից
ԵԱՀԿ-ն անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին և իր մտահգությունը հայտնել դրանց զարգացումների վերաբերյալ։
«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին: Ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան», - ասված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ։