31/07/2016 00:26
Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում կդիմի հատուկ միջոցների
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների կոչ արեց ազատել երթևեկելի հատվածը և տեղափոխել հավաքը այլ վայր:
Բարձրախոսով դիմելով ցուցարարներին, ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի օրենքով նախատեսված գործողությունների:
Ցուցարարների մի մասը հայտարարեց, որ անհրաժեշտ է տեղափոխվել Ազատության հրապարարակ: