31/07/2016 11:30
Երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից
Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել տարածքից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Կարող եմ հաստատել, որ նրանք ազատության մեջ են», - ասաց նա:
ՊՊԾ գնդում էին մնացել «Շտապ օգնություն» ծառայության երկու բուժաշխատող՝ բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը:
Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ին ասել էր, որ բժիշկների նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: