31/07/2016 00:55
Երթևեկությունը Բաղրամյան պողոտայով ամբողջությամբ վերականգնվել է
Ցուցարարները հեռացան Բաղրամյան պողոտայից ոստիկանության համապատասխան զգուշացումից հետո:
Երթևեկությունը Բաղրամյան պողոտայով ամբողջությամբ վերականգնվել է:
Ավելի վաղ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների կոչ արեց ազատել երթևեկելի հատվածը և տեղափոխել հավաքը այլ վայր:
Բարձրախոսով դիմելով ցուցարարներին, ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի օրենքով նախատեսված գործողությունների:
Ցուցարարների մի մասը հայտարարեց, որ անհրաժեշտ է տեղափոխվել Ազատության հրապարարակ: