31/07/2016 11:34
Վարուժան Ավետիսյան. Ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ երեկ զոհված ոստիկանը իրենց կրակոցից չի սպանվել:
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ», - ընդգծեց Վ.Ավետիսյանը:
Նա ասաց նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ:
«Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել», - ասաց Վ.Ավետիսյանը: