02/08/2016 13:58
Դավիթ Սանասարյանի վիճակը կտրուկ վատացել է, նա լուրջ բուժզննման կարիք ունի. Պաշտպան
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է:
«Երիկամային խնդիրների պատճառով նրա մոտ ցավերն ավելի են ուժգնացել: Հիմա Սանասարյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում Դավիթ Սանասարյանը պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որտեղ և ինչ պայմաններում նպատակահարմար կլինի բուժում անցկացնել։
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար։
Դավիթ Սանասարյանը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը։