02/08/2016 18:21
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդը մահացել է
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը մահացել է, Aysor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ», - նշեց Հայթայանը:
Ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը ծնվել էր 1958 թվականին: Ժամանակին ապրել է Երևանի Սվերդլով (այժմ Բուզանդ) փողոցում: Բնակիչների շրջանում առավել հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվանբ: