11/08/2016 18:44
Մարտունու հիվանդանոցում 1986-ից հետո ոչ մի կոպեկի ներդրում չի իրականացվել. Նախարար
Մարտունու հիվանդանոցը տեխնիկական տեսակետից անմխիթար վիճակում է գտնվում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Սակայն, ի զարմանս բոլորի՝ հիվանդանոցն ունի լավագույն բժշկական կազմը: Եկանք այն եզրակացության, որ պետք է շենքային պայմանները օպտիմիզացվեն՝ միջազգային չափանիշներին»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ներկայում այնպիսի պայմաններ են, որ առողջապահական գործունեություն իրականացնելը շատ դժվար է:
«1986 թվականից հետո ոչ մի կոպեկի ներդրում չի իրականացվել: Քննարկման արդյունքում հասկանալի է դարձել, որ իր ծավալներով գերազանցում է սպասարկման հնարավորությունները, բայց զբաղվածությունը չի գերազանցում 64 %-ը»,- եզրափակեց խոսքը Դավիթ Լոքյանը: