12/08/2016 14:33
Վարչական քրեական դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը
Վարչական քրեական դատարանը մերժեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը:
«Դատարանը կայացրեց հերթական քաղաքական որոշումը: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայաստանյան դատարանները ինքնուրույն որոշում չեն կարող կայացնել»,- ասաց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Արարատ Խանդոյանի մայրը ասաց, որ ոչինչ չունի ասելու:
«Աստված թող տա նրանց դատաստանը, ովքեր դատում են իմ տղաներին: Միևնույն է իմ տղաները հերոս եղել են և կմնան»,- ասաց նա:
Արարատ Խանդոյանի կինը հուզվեց և հայտարարեց, որ «դատարանի դիմացից ոչ մի տեղ չի գնա»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: