13/08/2016 16:36
ՊՊծ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը մահացել է
«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, լուրը Aysor.am-ին հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այս ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: