22/08/2016 16:47
Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. Հաջորդ նիստը՝ օգոսոստի 26-ին
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց «Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննությունը:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ քննությունը հետաձգվել է, որպեսզի Արայիկ Խանդոյանը ներկա լինի իր կալանքի դեմ բողոքի քննությանը:
Դատական նիստը նշանակվեց օգոսոստի 26-ին:
«Սասնա ծռեր» խմբի անդամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):