22/08/2016 19:41
Բակո Սահակյանն այցելել է հարավարևելյան սահմանագիծ, ծանոթացել ծառայության ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: