22/08/2016 17:33
ԶԼՄ. Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Բրյուսելում այս տարվա մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից տուժածներին ապահովագրական վճարները գնահատվում են մոտ 160 մլն եվրո, հայտնում է РИА Новости-ն:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն որոտացել էր Բրյուսելի միջազգային օդանավակայանում, երրորդ պայթյունը տեղի էր ունեցել մի փոքր անց մետրոյի վագոնում «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 32, վիրավորվել՝ 340 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ ավելի քան 674 հազար եվրո: