22/08/2016 17:51
Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թույլ են տվել վերադառնալ տուն
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ այն թաղամասերի բոլոր բնակիչները, որտեղ տարհանում էր իրականացվել անտառային հրդեհների պատճառով, կարող են վերդառնալ իրենց տները, հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 82 հազար մարդ: Լոս Անջելեսից 100 կիլոմետր արևելք բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 300 շինություն, այդ թվում՝ 105 բնակելի տուն: Կիրակի օրը հրշեջները հայտարարել են, որ կրակը հաջողվել է մարել մոտ 73 տոկոսով:
Հրդեհի պատճառած վնասի հստակ գնահատականը դեռ չի նշվում: