22/08/2016 18:00
Իրան. Ռուսաստանը դադարեցրել է Համադան ավիաբազայի օգտագործումը
Ռուսաստանը դադարեցրել է իրանական Համադանի ավիաբազայի օգտագործումը՝ Սիրիայում օդային գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քեսամին, հայտնում է Lenta.ru-ն:
Քեսամիի խոսքով՝ գրոհայիններին օդային հարվածներ հասցնելու նպատակով Համադանի ավիաբազայի օգտագործումն «այս փուլում ավարտված է»:
Ռուսական Տու-22Մ3 և Սու-24 օդանավերը Իրանի օդուժին պատկանող Համադանի ավիաբազայում հայտնվել են մինչև այս տարվա օգոստոսի 15-ը: Օգոստոսի 16-ին ռուսական օդանավերն արդեն առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում գրոհայինների դիրքերին: