22/08/2016 16:40
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 40 մարդ
Առնվազն 40 մարդ Է զոհվել, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են Հնդկաստանի արևելյան շրջաններում մոլեգնող սաստիկ ջրհեղեղների պատճառով, հայտնում է «Интерфакс»-ը:
Ռեկորդային տեղումներից հետո Գանգես գետն ու նրա վտակները վերջին երկու օրվա ընթացքում կրիտիկական մակարդակը հաղթահարել են Մադիա-Փրադեշի, Բիհարի և Ութար-Փրադեշի նահանգների 20 շրջաններում:
Հնդկաստանում հեղեղումները հաճախակի երևույթ են մուսոնների տարեշրջանում, որը տևում Է հունիսից մինչև սեպտեմբեր: