22/08/2016 16:55
Չինաստանում պատժել են ավելի քան 2 հազար չինովնիկի՝ օրենքները խախտելու համար
Չինաստանի իշխանությունները պատժել են ավելի քան 2 հազար չինովնիկների ու իրավասու անձանց՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում օրենսդրության խախտումների համար, հայտնում է ТАСС–ը:
ՉԺՀ կառավարությունը տեսչական հանձնաժողովներ է ուղարկել Չինաստանի ութ նահանգներ: Նրանց աշխատանքի արդյունքում բացահայտվել է ավելի քան 10.8 հազար խախտում, որոնց համար չինովնիկներին ժամանակավորապես հեռացրել են պաշտոններից, ու կարգապահական տույժերի ենթարկել կամ առհասարակ զրկել պաշտոններից:
Միայն երկու նահանգներում՝ Ցզյանսիում ու Ցզյանսուում, իշխանությունները 100 մլն յուան ընդհանուր գումարով (մոտ 15 մլն դոլար) տուգանել են օրենսդրությունը խախտած ընկերություններին:
Բացի դրանից տեսուչները տեղական մակարդակի հսկիչ մարմինների անարդյունավետ աշխատանքի մի քանի դեպք են բացահայտել: Օրինակ Նինսյա Խուեյսյան ինքնավար շրջանում իշխանությունները դեռ 2015-ի օգոստոսին փակել էին մետաղագործական կոմբիննատը, երբ հայտնաբերել էին, որ այն ապօրինաբար թափոններ է նետում գետերից մեկը:
Սակայն մեկ տարի անց այդ շրջանում ստուգումներ արած հանձնաժողովը պարզել է, որ այդ ձեռնարկությունը՝ չնայած կառավարության որոշմանը, շարունակում էր աշխատել:
Այս տարի Չինաստանի կենտրոնական իշխանությունները Չինաստանի 14 նահանգներում կստուգեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում օրենսդրության պահպանումը: