22/08/2016 18:38
Վենեսուելայի նախագահին մեղադրել են 400 հազար դոլար ծախսելու մեջ
Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարլոս Բերիզբեյտան երկրի նախագահ Նիկոլաս Նադուրոյին մեղադրել է 400 հազար դոլար ծախսելու մեջ, որն ուղղվել է Ֆիդել Կաստրոյի հոբելյանը նշելուն, հայտնում է Lenta.ru-ն:
Տոնակատարություններին մասնակցելու համար Մադուրոն իր հետ վերցրել է արտիստների խմբի, որոնք ելույթ են ունեցել Կուբայի առաջնորդի առջև:
Կուբա մեկնելու համար օգտագործվել է նախագահական օդանավը, որի շահագործման ծախսերը կազմում է ժամում 25 հազար դոլար:
Այսպիսով՝ 4-ժամյա թռիչքը գանձարանի վրա 100 հազար դոլար է արժեցել: Եվս 185 հազար դոլար ծախսվել է մնալու և սննդի վրա: