22/08/2016 17:02
Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում 3 ամսում 1800 մարդ է սպանվել
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտոնավարության երեք ամիսների ընթացքում մոտ 1800 մարդ է սպանվել թմրանյութերի գործածման դեմ պայքարի շրջանակում, հայտնում է РИА Новости-ն:
Տեղի ոստիկանության ղեկավար Ռոնալդ Դելա Ռոզան հայտնել է, որ 712 թմրանյութեր վաճառողներ ու թմրամոլներ են սպանվել երկրում ոստիկանանական ռեյդերի ժամանակ:
Նա ավելացրել է, որ ոստիկանությունը մոտ 1067 սպանություն է հետաքննում, որոնք կապակցված են թմրանյութերի հետ, բայց կապ չուննեն ոստիկանության գործունեության հետ:
Դուտերտեն նախագահ է ընտրվել մայիսյան ընտրությունների արդյունքներով ու միանգամից նախաձեռնել է լայնածավալ արշավ՝ թմրանյութերօգտագործողների ու տարածողների դեմ: