22/08/2016 19:14
Իսպանիայում հսկա շախմատ են խաղացել (Տեսանյութ)
Իսպանիայի կենտրոնում գտնվող Ինոխոսա փոքրիկ քաղաքում շախմատ են խաղում: Որպես տախտակ` ծառայում է դաշտը, որի վրա գծանշված են վանդակներ, իսկ ֆիգուրների փոխարեն օգտագործվում են տրակտորներ և կոմբայններ, հայտնում է NTD.ru-ն:
Խաղացողները միմյանց հրահանգներ են տալիս կապի միջոցով, քանի որ տախտակի մեծությունը 25 հազար քառակուսի մետր է:
Միջոցառման նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել դեպի գյուղատնտեսություն և աջակցել ֆերմերներին:
Նման առաջնություն Ինոխոսայում անցկացվում է երկրորդ անգամ: