23/08/2016 17:07
Amazon-ը նախատեսում է ներկայացնել միանգամից երկու երաժշտական ծառայություն
Amazon ընկերությունը պատրաստվում է երաժշտական ծառայություն գործարկել, որը կաշխատի բաժանորդագրության մոդելով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Recode-ին:
Նոր պրոդուկտը կմրցակցի Apple Music-ի և Spotify-ի հետ: Բաժանորդագրության արժեքը ամսական 4-5 դոլար է:
Բացի այդ՝ Amazon-ն աշխատում է երկրորդ ծառայության վրա, որը կաշխատի բացառապես Echo սարքավորումների հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ Amazon-ն ուզում է գործարկել 2 նախագծերն արդեն սեպտեմբերին: Այս պահին ընկերությունը խոշոր ձայնագրող ընկերությունների հետ գործարք կնքելու փուլում է:
Amazon-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել: