23/08/2016 20:24
«Համախմբում» կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Համախմբում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«1.Ընդառաջ գնալով «Համախմբում» կուսակցության տարածքային մի շարք կառույցներից արված առաջարկին՝ որոշել ենք մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (համայնքի ղեկավար և ավագանի)։
2.Գյումրիում և Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով։
3. Գյումրի և Վանաձոր քաղաքներում «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակները համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը և Վահան Ղույումչյանը։
4. Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով»,-ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունում: