23/08/2016 10:42
ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է խուլուհամրին
Հյուսիսային Կարոլինայից մի ոստիկան գնդակահարել է 29-ամյա Դանիել Հարրիսին, երբ վերջինս փորձել է ժեստերով ինչ-որ բան բացատրել, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ոստիկանի կանգնացրած ավտոմեքենայից իջած տղամարդը սպանվել է տեղում: Նա իրավապահների հետ փորձել է խոսել ժեստերի լեզվով, սակայն նրան գնդակահարել են:
Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարի ամերիկացի ոստիկանները սպանել են 752 մարդու: