23/08/2016 19:44
Ամերիկահայերը նոր ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից
ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական մասը դեռևս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում, «Ամերիկայի Ձայնին» հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
«Հայերն այս անգամ որևէ խոստումներ չեն ակնկալելու»,-ասել է նա:
Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու.
«Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»,-ասել է Էնթոնի Բարսամյանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված է 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Առաջադրված թեկնածուների հիմնական ֆավորիտներն են` հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը