23/08/2016 12:51
Անդիրաս Ղուկասյանը պայքարելու է մինչև վերջ, նա շարունակում է հացադուլը. Փաստաբան
Անդրիաս Ղուկասյանը շարունակում է իր հացադուլը, նա շատ վճռական է այդ հարցում և ամենևին ընկճված չէ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ա.Ղուկասյանի փաստաբան Լուսիսնե Սահակյանը:
«Նա շարունակում է հացադուլը, առողջական վիճակը վատ չէ, պայքարելու է մինչև վերջ, ցանկանում է օգտագործել իրավական բոլոր ճանապարհները, իսկ այսօր հացադուլի 23-րդ օրն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ.Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):