23/08/2016 12:08
Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կփոխվի. Պաշտպան
Ակնհայտ է, որ Վերաքննիչ քրեական դատանաը վաղը՝ օգոստոսի 24-ին, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կփոխի, լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Լուսիսնե Սահակյանը:
«Նշեմ, որ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիասա Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները նույնական են: Նրանք միևնույն պայմաններում են կալանավորվել, կալանքի հիմքերը լրիվ նույնական են եղել: Տվյալ պարագայում, եթե Վերաքննիչ դատարանը գտել է, որ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը ազատ արձակվեն գրավի դիմաց, ուրեմն ակնհայտ է, որ նույնը պետք է վերաբերվի նաև Անդրիաս Ղուկասյանին»,- ասաց Ա.Ղուկասյանի պաշտպանը:
«Չնայած ես սա չեմ համարում լրիվ օրինական լուծում, բայց սա գոնե այն լուծումն է, որ անձին հնրավորություն կտա ազատության մեջ պաշտպանել իր իրավունքները»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 16-ին հետաձգել է «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի դեմ բողոքի քննությունը: Այն տեղափոխվել է օգոստոսի 24-ին՝ ժամը 13:00-ին:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):