23/08/2016 10:29
Անթալիայի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Թուրքիայում՝ Անթալիայի միջազգային օդանավակայանում, հրդեհ է բռնկվել, հայտնում է РИА Новости-ն հղում անելով CNN Turk հեռուստաալիքին:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի երկրորդ տերմինալում՝ արագ սննդի կետերից մեկում:
Անվտանգության նկատառումներով ամբողջ տերմինալը տարհանվել է: Տնօրինությունը որոշում է կայացրել որոշ ժամանակով դադարեցնել թռիչքները:
Ներկա պահին հրդեհը մարվել է: Փորձագետները սկսել են պարզել պատճառները:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել: