23/08/2016 18:07
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Նա նշել է, որ դեսպանն Անկարա է վերադառնում խորհրդակցության նպատակով:
Նաև հաղորդվում է, որ ավստրիական դեսպանը թուրքական ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Վիեննայում կայացել է Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցությանն աջակցող հանրահավաք: