23/08/2016 16:03
Արամ Ա-ն Սսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի հարցով խորհրդակցություն է անցկացրել
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել 2015 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցի վերաբերյալ, տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքին վերջին զարգացումներն, ինչպես նաև Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմանները և դրանց հավանական ազդեցությունը դատի հարցում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 2015 թվականի ապրիլի 27-ին հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի Կաթողիկոսարանի պատմական կալվածքը։