23/08/2016 10:06
Արցախի դպրոցներից աշակերտներ են տեղափոխվել Հայաստան
Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Թերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանել են.
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան։ Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչև ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում։ Ամառային արձակուրդներով պայմանավորված՝ տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»: