23/08/2016 15:56
Բիլ Գեյթսի կարողությունը հասել է ռեկորդային՝ 90 մլրդ դոլարի
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների զուտ արժեքը հասել է ռեկորդային՝ 90 մլրդ դոլարի նշագծին, ինչը համապատասխանում Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 0,5 տոկոսին, հայտնում Interfax.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի կարողությունը 90 մլրդ դոլարի է հասել օգոստոսի 19-ին, մասնավորապես, Canada National Railway Company-ի և Ecolab Inc.-ի գնանշումների աճի շնորհիվ, որոնց բաժնետերն է միլիարդատերը:
Այսպիսով՝ Գեյթսն այժմ մոտավորապես 13,5 մլրդ դոլարով ավելի հարուստ Է իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայից, որը երկրորդ տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները:
Microsoft-ի հիմնադիրը, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը հերթական անգամ գլխավորել Է 2016 թվականի մարտի 1-ին: