23/08/2016 11:16
Դիլմա Ռուսեֆն ինքնակամ չի հրաժարվի Բրազիլիայի նախագահի պաշտոնից
Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆը հաստատել է , որ ինքնակամ պաշտոնաթող չի լինի: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նա համապատասխան հայտարարությունն արել Է օգոստոսի 22-ին՝ տեղական SBT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես պաշտոնաթող լինելու նվազագույն իսկ մտադրություն չունեմ: Ես նման նվեր չեմ մատուցի նրանց՝ քաղաքական հակառակորդներին»,- ասել է Ռուսեֆը:
Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է մանդատի պահպանման համար պայքարելու մտադրության մասին:
«Ինձ խնդրել են, համոզել, նույնիսկ ճնշում են գործադրել ինձ վրա, որպեսզի ես հոժարակամ հեռանամ պաշտոնից: Բայց ես երբեք դա չեմ անի, գիտեք ինչու՞: Որովհետև ժողվուրդն ինձ 54 միլիոն քվե է տվել»,- հուլիսի սկզբին նշել Էր Ռուսեֆը Սան Պաուլոյում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Օգոստոսի 10-ին Բրազիլիայի Դաշնային սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել Է Ռուսեֆի պաշտոնազրկման գործընթացը շարունակելու օգտին: