23/08/2016 20:08
Էլբրուսի գագաթին կատարած պարը կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում (Տեսանյութ)
Մոսկվայի «Ալանիա» պարային համույթի մենակատար Դինա Բեկոևան իր պարային զուգընկերոջ Կազբեկ Կուդձաևի հետ պարել են Էլբրուսի գագաթին, հայտնում է RussiaToday-ը:
Ծովի մակարդակից 5642 մետր բարձրության վրա արտիստներին օգնել է բարձրանալ Վլադիկավկազի լեռնագնացության ազգային հավաքականը:
Սա առաջին նմանատիպ ելույթն է այդպիսի բարձրության վրա: Պարողներն արդեն դիմում են ներկայացրել Գինեսի գրքում գրանցվելու համար: