23/08/2016 18:57
Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է 12 վարորդի, ովքեր մայրուղիներում պոկեմոն էին որսում
Թայլանդի ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է 12 վարորդի, որոնք վարելու ընթացքում Pokemon Go էին խաղում, հայտնում է РИА Новости-ն:
Բոլոր ձերբակալվածները պոկեմոններ էին որսում Բանգկոկի հիմնական մայրուղիներում մեքենա վարելիս:
Ֆորմալ առումով բոլոր վարորդներին մեղադրանք է ներկայացվել վարելիս բջջային հեռախոսը առանց հեռալսման սարքի օգտագործելու վարչական արգելքը խախտելու համար:
Նման խախտման համար տուգանքը կազմում է 400-ից մինչև 1000 թայլանդական բաթ: