23/08/2016 15:21
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մեկնել է Թուրքիա
Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական երկրների և Աֆրիկայի հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին մեկնել է Թուրքիա, հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի փոխարտգործնախարարն իր թուրք գործընկերների հետ կքննարկի տարածաշրջանային կարևոր խնդիրներին առնչվող հարցեր:
Ավելացնենք, որ օգոստոսի 12-ին Թուրքիա էր մեկնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Դրանից մի քանի օր անց կարճատև այցով Թեհրան այցելեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը 5 ժամանոց հանդիպում ունեցավ իրանցի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: