23/08/2016 19:55
Ուկրաինայի ռազմածովային ուժերը 2017 թվականին Ղրիմը վերադարձնելու հույս ունեն
Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Իգոր Վորոնչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել Ղրիմն արդեն հաջորդ տարի, հայտնում է «Новое время» ուկրաինական պարբերականը:
«Հնարավոր է` 2017-ին, երբ Ռուսաստանի փխրուն հավասարակշռությունը տատանվի, իսկ այն անպայման կտատանվի»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել էր, որ Ղրիմը վերադարձնելու երեք միջոց կա: