23/08/2016 11:09
Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ
Ճապոնիայի հյուսիս-արևելքից ավելի քան 10 հազար մարդու են տարհանել՝ Mindulle թայֆունի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Թայֆունն օվկիանոսի կողմից երեկ հասել է Տոկիոյին և մոտակա շրջաններին՝ բերելով հորդառատ անձրևներ, փոթորիկ: Գետերը վարարել են, առաջացել է սողանքի վտանգ: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը:
Հոկայդո կղզում տները լքելու կարգադրություն է ստացել 10 հազար 157 մարդ:
Տոկիոյի և Տիբայի շրջաններում թայֆունը վնասել է 62 տուն: