23/08/2016 13:33
Ճապոնիայում շոգի պատճառով 5 մարդ է մահացել
Ճապոնիայում շոգ եղանակը վերջին մեկ շաբաթում ավելի քան 5.4 հազար մարդու հոսպիտալացման պատճառ է դարձել, ևս 5 մարդ մահացել է ջերմային հարվածից: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է ԱԻՆ և շտապ օգնության գործառույթներ, հայտնում է ТАСС-ը:
Հաշվետու ժամանակահատվածում՝ օգոստոսի 15-21-ը, երկրի կենտրոնական հատվածում ջերմաստիճանը նվազել է, հոսպիտալացման դեպքերը պակասել են նախորդ շաբաթվա համեմատությամբ:
Իշխանությունների տվյալներով՝ առավել հաճախ շոգից տուժում են 65 տարեկանից մեծ մարդիկ: