23/08/2016 12:57
ՄԱԿ-ը նախատեսում է հումանիտար օգնություն հասցնել Սիրիայում մոտ 2 մլն մարդկանց
ՄԱԿ-ը հույս ունի սեպտեմբերին հումանիտար օգնություն հասցնել մոտ 2 մլն մարդկանց: Ինչպես հայտնում է РИА Новости-ն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայենը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայում հումանիտար իրավիճակի հարցով նիստում` վերջինս տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը արդեն հայտ է ներկայացրել սեպտեմբերին 34 դժվար հասանելի և շրջափակման մեջ գտնվող շրջաններին հումանիտար բեռներ մատակարարելու մասին: Այդ օգնությունը նախատեսված է 1.9 մլն մարդու համար:
«Սիրիայի կառավարության պատասխանին սպասում ենք մինչև օգոստոսի 30-ը»,- ասել է նա:
Օգոստոսին ՄԱԿ-ը ծրագրել էր 991 հազար մարդկանց համար հումանիտար օգնություն հասցնել 32 շրջաններում, սակայն համաշխարհային կազմակերպությունը մերժում էր ստացել շրջանների մեծ մասում: