23/08/2016 18:38
Մոսկվայում եղանակը վտանգավոր է
Շոգի և հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարված, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնին:
«Նարնջագույն մակարդակը նշանակում Է, որ եղանակը վտանգավոր է: Առկա է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,- ճշտել են օդերևութաբանական ծառայությունում:
Նման նախազգուշացում Է գործում նաև Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի և Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:
Օդերևութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում Է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի: