23/08/2016 14:15
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրը նվազում են: Սա տեղի է ունենում այն հայտարարությունների համատեքստում, ըստ որոնց Իրաքի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ավելացնել հումքի արտահանումը:
Brent ապրանքանիշի նավթի արժեքն օգոստոսի 17-ից ի վեր առաջին անգամ նվազել է բարելի համար 49 դոլարից: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է РИА Новости-ն:
Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,94 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,70 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,24 տոկոսով՝ հասնելով բարելի համար 46,82 դոլարի: