23/08/2016 17:17
Նեյմարը չի մասնակցի «Ատլետիկի» հետ խաղին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա» կվերադառնա ազգային ընտրանու կազմում Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի (սեպտեմբերի 2) և Կոլումբիայի (սեպտեմբերի 7) հետ խաղերից հետո։
Կատալոնական ակումբի մարզչական անձնակազմը որոշել է փոքր հանգստի հնարավորություն տալ Նեյմարին, ով օրերս դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Այսպիսով՝ Նեյմարը չի մասնակցի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղին, որը կայանալու է օգոստոսի 28-ին։