23/08/2016 11:40
Այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում այսօր դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ կհրապարակի ամբաստանյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։
Դատական նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին: Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց:
Վալերի Պերմյակովը մեղադրվում է 2015թ.-ի հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ: