23/08/2016 12:39
Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
2015թ.-ի հունվարին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Այս դատավճիռը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում հրապարակեց դատավոր Հարություն Մովսեսյանը:
Ավելի վաղ ռուսական ռազմաբազան զենքով լքելու մեղադրանքով ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման: