23/08/2016 15:12
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը:
Դատական գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գյումրու ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե իր պաշտպանյալը որտեղ է կրելու պատիժը:
«Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել՝ ենթադրելով, որ դատարանը հարցը կպարզաբանի վճիռը կայացնելիս: Դատարանը նույնպես շրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- հայտնեց է.Աղաջանյանը: