23/08/2016 13:48
ՀԴԲ-ն հայտնաբերել է Քլինթոնի չհրապարակված ևս 15 հազար նամակ
ՀԴԲ-ն հայտնաբերել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից ուղարկված ևս 15 հազար նամակ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:
Ինչպես գրում է թերթը՝ Քլինթոնի իրավաբաններն ավելի վաղ հիշատակել էին այդ նամակների մասին, սակայն հիմա դրանք կփոխանցվեն Պետդեպին՝ հրապարակման համար:
Հիլքարի Քլինթոնը սուր քննադատության էր արժանացել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար: Դա սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար, քանի որ նամակները կարող էին հայտնվել ցանցահենների ձեռքում: